Լույս աշխարհ է եկել դերասանուհի Քեմերոն Դիազի առաջնեկը: Այս մասին հաղորդվում է աստղի Instagram-օգտահաշվում:

Ծնվել է 47-ամյա դերասանուհու և Good Charlotte ռոք խմբի կիթառահար Բենջի Մեդենի դուստրը՝ Ռեդիքսը: Դիազը նշել է, որ չի հրապարակելու դստեր լուսանկարը կամ ինչ-որ մանրամասներ, «բացի նրանից, որ նա իսկապես շատ քնքուշ է»:

Քեմերոն Դիազը ամուսնացել է Բենջի Մեդենի հետ 2015թ. հունվարին: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Բևերլի Հիլզում գտնվող դերասանուհու առանձնատան տարածքում: Դիազի և Մեդենի համար այդ ամուսնությունն առաջինն էր: Նրանք սկսել են հանդիպել 2014-ի մայիսին, իսկ ձեռքի և սրտի առաջարկություն դերասանուհին ստացել է նույն տարվա դեկտեմբերի վերջին: