1. «Ի՞նչ հավակնություններ, ապագա ծրագրեր ունես»: Նրան մի՛ զրկեք նման հաճույքից: Դուք էլ կկարողանաք հասկանալ, ձեզ նման կյանքի ուղեկից պետք է, թե՞ ոչ:

2. «Ի՞նչն է քեզ ուրախացնում»: Եթե տղամարդը երկարատեւ եւ լուրջ հարաբերություններ է ուզում, նա պարտավոր է հասկանալ՝ ինչով զարմացնի եւ ուրախացնի կնոջը:

3. «Սովորաբար ինչպե՞ս ես անցկացնում հանգստյան օրերը»: Եթե արդեն որոշել եք, որ պատրաստ եք աղջկան երկրորդ ժամադրության հրավիրել, այս հարցը կօգնի հասկանալ, որ ուղղությամբ կարելի է «գողանալ» նրան:

4. «Ինչպիսի՞ ընտանիքում ես մեծացել»: Շփման ավելի ինտիմ մակարդակի անցնելով՝ զգույշ եղեք: Չէ՞ որ դեռ չգիտեք նրա ամբողջ կենսագրությունը: Կարող են ընտանիքի հետ կապված հոգեկան ապրումներ լինել, այդ պատճառով ժամանակն է ըմբռնում ցուցաբերել: Գումարած դրան՝ նրան մեկ այլ կողմից կիմանաք:

5. «Պատմիր մի բանի մասին, որի մասին ես երբեք չեմ գուշակի»: Այս հարցն ավելի շուտ օրիգինալության, արագ արձագանքի եւ մտավոր այլ ունակությունների ստուգում է: Աղջիկը կարող է իր կյանքից բազմաթիվ հետաքրքիր պատմություններ ներկայացնել, իսկ դուք կիմանաք, թե ինչպես է ապրում ձեր ընտրյալը:

6. «Երկրագնդի ո՞ր անկյունում կցանկանայիր հայտնվել հենց հիմա»: Սա բավական տարածված հարց է, որն օգնում է բացահայտել նրա նախընտրություններն ու նախապաշարմունքները:

7. «Քեզ դո՞ւր է գալիս քո աշխատանքը»: Նախ՝ այս հարցը ցույց կտա, որ հետաքրքրված եք նրանով: Երկրորդ՝ դուք հստակ կիմանաք, թե ով է ձեր առջեւ. աշխատամոլ, թե՞ ծույլ մեկը: