Ամերիկյան սոցցանցերում բողոքների ալիք է iOS օպերացիոն (գործառնական) համակարգի նոր թարմացման վերաբերյալ։ 13.3 տարբերակը իրենց հեռախոսների մեջ տեղադրելուց հետո օգտվողները նկատել են, որ իրենց հեռախոսները դարձել են անգործունակ։
Առաջիններից մեկը խնդիրը նկատել է ՏՏ ոլորտի մասնագգետ Դեյվիդ Էկկերը։ Նա գրել է, որ այս թարմացումից հետո իր հեռախոսը կորցրել է զանգ կատարելու և SMS ուղարկելու ունակությունը, իսկ համացանցին միանում է միայն wifi-ով։
Մասնագետը դիմել է ընկերության տեխնիկական աջակցության կենտրոնին, և նրան խորհուրդ են տվել վերադարձնել հեռախոսը գործարանային կարգավորումների։ Դրա արդյունքում կապի կարողությունները վերականգնվել են, ֆայլերը՝ անհետացել։
Այլ օգտվողներ ցանցում գրել են, որ իրենց հեռախոսների կարողությունները չեն վերականգնվել նույնիսկ գործարանային կարգավորումները կարգի բերելուց հետո։