Մոնմարտրի ստորոտում նստել ինչ-որ սրճարանում, բռնել սիրելիի ձեռքը և վայելել տաք շոկոլադ. սա, իհարկե, երազանք է: Իսկ նախքան երազանքն իրականություն դարձնելն առաջարկում ենք տանը պատրաստել փարիզյան տաք շոկոլադ:
Բաղադրիչներ
Մուգ շոկոլադ (70%) – 70 գ
Կաթ – 160 մլ
Շագանակագույն շաքարավազ – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
Շոկոլադը մանրացնել:
Կաթը լցնել սոտեյնիկի մեջ՝ նախապես այն սառը ջրով թրջելուց հետո: Տաքացնել միջին կրակի վրա: Երբ կաթն արդեն տաք լինի, ավելացնել շոկոլադը և սկսել խառնել: Պատրաստել, մինչև շոկոլադը լիովին հալվի:
Ավելացնել շաքարավազ, գրեթե հասցնել եռման և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը