Կազմվել է աշխարհի այն օդանավակայանների վարկանիշը, որտեղ զբոսաշրջիկներն ստիպված են ամենից երկար սպասել տաքսու ծառայությանը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան՝ վկայակոչելով օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունը (Eurocontrol):
Հաշվարկի համար օգտագործվել են միջինացված ցուցանիշները: Պարզվել է, որ զբոսաշրջիկների կողմից տաքսի սպասելու միջին տեւողությամբ ամենախնդրահարույցը Նյու Յորքի Ջ.Ֆ. Քենեդու անվան օդանավակայանն Է: Այնտեղ փոխադրամիջոցին օդանավակայանի տարածք մտնելու պահից 18,4 րոպե Է պահանջվում, որպեսզի հասնի հաճախորդին: Մոտավորապես նույնքան ժամանակ Էլ (միջին հաշվով 18 րոպե) պահանջվում է սպասել նաեւ Միացյալ նահանգների մյուս՝ Ֆլորիդայի Ֆորդ-Լոդերդեյլի օդանավակայանում:
Հնգյակում նաեւ տեղ են գտել Ստամբուլի (16,2 րոպե), Չիկագոյի (15,9) եւ Շանհայի (15,3 րոպե) օդանավակայանները: Տաքսիների անշտապ մատուցմամբ օդանավակայանների համաշխարհային քսանյակում հայտնվել են նաեւ Բոսթոնը, Լոս Անջելեսը, Լագոսը, Ատլանտան, Մեխիկոն, Տոկիոն, Սան-Ֆրանցիսկոն, Դելին, Տորոնտոն, Օռլանդոն, Նյու Ջերսին, Կանկունը, Դենվերը, Պեկինը եւ Դեթրոյթը: