Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհու՝ Քայլի Ջեների դստեր արտասանած առաջին բառը մինչև 300 հազար դոլար արժողությամբ Hermes Birkin շքեղ պայուսակի անունն է եղել: Քայլին այդ մասին պատմել է YouTube-ի իր բլոգում:

Տեսանյութում 22-ամյա Քայլի Ջեները, երկամյա Սթորմիին գրկած, ցույց է տալիս Սուրբ Ծննդյան տոնի առիթով զարդարված տունը: Այնուհետև Քայլին հայտնում է, որ նվեր ունի իր դստեր համար, ի պատասխան՝ աղջիկը հույսով է հարցնում է՝ Բիրկի՞»: Սակայն պայուսակի փոխարեն երեխան տատիկից' Քրիս Ջեներից բնական չափերի տիկնիկ է նվեր ստանում։

Երկրպագուներից շատերին զայրացրել է այդ անակնկալը․ նրանք բողոքել են սեփական կյանքից՝ հակադրելով այն փոքրիկի շքեղ կյանքին։