Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, ով բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում օրվա ընթացքում մի քանի անգամ թարմեցնում է իր գեղեցիկ սելֆիները, հրապուրիչ լուսանկարները: Նաիրայի էջում հաճախ կարելի է տեսնել նաեւ նրա դստեր լուսանկարներն ու նրա մասնակցությամբ զվարճալի տեսանյութեր:

Համարձակ դերասանուհին միկրոբլոգի իր էջում տոնական ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացրել է ամանորյա շքեղ կերպարում։ Կադրերում, որոնք արվել են տոնածառի ֆոնին, նա կրում է խորը դեկոլտեով կարմիր երեկոյան զգեստ։ Նաիրան վառ շպարով է․ ընդգծված աչքեր, մեղմ շրթունքներ։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրում Նաիրան ներկայացրել էր երեկոյան կերպարում։ Նա կրում էր խորը դեկոլտեով, մարմինն ընդգծող զգեստ, ինչն էլ համադրել էր բարձրակրունկների հետ։ Նաիրան հրապարակմանը կից մեկնաբանություն չէր թողել։