Գերմանիայի հարավում գտնվող Բավարիայում թթու վարունգ և մանանեխ արտադրող Develey-ն առաջարկել է իր օգնությունը ճանապարհներին առկա մերկասառույցի դեմ պայքարում, գրում է Markt Spiegel-ը:
Այժմ լուծույթը, որն ավելանում է թթու վարունգներից, կուղղվի ճանապարհների մշակմանը: Ընկերության աշխատակիցները, ճանապարհային ծառայության ներկայացուցիչների հետ միասին, գնահատել են, որ նյութը պետք է բավարար լինի մոտ 1,5 հազար կիլոմետր ճանապարհ մշակելու համար, ինչի շնորհիվ կխնայվի մոտ յոթ տոննա աղ:
Բավարիայի կառավարությունը բարձր է գնահատել թափոններով շրջակա միջավայրը չվնասելու մոտեցումը: