Միհրան Ծառուկյանն ու Արփին, որոնք օրերս են ամուսնացել, մեղրամիսն են անցկացնում Մալդիվներում։

Աստղային զույգն օրեր առաջ կիսվել էր համատեղ լուսանկարով, իսկ Միհրան Ծառուկյանը Instagram-ում ժամեր առաջ տեսանյութ է հրապարել՝ ցույց տալով՝ ինչպես են անցկացնում հանգիստը։ Նրանք վայելում են ջրային ատրակցիոնը, իսկ հոլովակում հնչում է Միհրան Ծառուկյանի երգը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում զույգը մեղմ գրկախառնված էր։ Որպես մեկնաբանություն՝ Արփին միայն սրտիկի տեսքով սմայլիկ էր օգտագործել, իսկ երկրպագուները շտապել էին հաճոյախոսություններ գրել ու երջանկություն մաղթել նրանց։