«Գրեմմի»-ի 10-ակի դափնեկիր Take 6 ակապելա խմբի անդամները րոպեներ առաջ ժամանեցին Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում երաժիշտները NEWS.am STYLE-ի հետ կիսվեցին իրենց էմոցիաներով:

«Առաջին անգամ ենք Հայաստանում եւ շատ ոգեւորված ենք: Շատ ենք լսել ձեր անուշահամ մրգերի, խոհանոցի եւ, իհարկե, գինու մասին»:

Խմբի անդամները նշեցին, որ անհամբերությամբ են սպասում վաղը' դեկտենբերի 18-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք իրենց համերգին: Այն նվիրված է ջազի լեգենդ, ՀՀ ժողովրդական արտիստ Լեւոն Մալխասյանի 75-ամյակին: