Imgur-ի օգտատեր ARussianAndHisBike-ը պատմել է, որ քիչ էր մնում սրտի կաթված ստանա, երբ լվացքի մեքենայի մեջ տեսել է իր դստեր դեմքը: Տղամարդն ի սկզբանե կարծել է, թե իր կինը հագուստների հետ երեխային էլ է դրել մեքենայի մեջ, սակայն ավելի ուշադիր դիտելուց հետո հասկացել է՝ դա ընդամենը շապիկ է, որի վրա պատկերված է իր դստեր դեմքը:
«Խնդրում եմ, եթե դուք երբևէ լվացքի մեքենայի մեջ լվալիս լինեք ձեր շապիկները՝ ձեր դստեր կամ որդու նկարով, անպայման ինչ-որ գրություն թողեք զգուշացմամբ, որ դա երեխա չէ»,- հրապարակված լուսանկարին կից գրել է օգտատերը:
Լուսանկարը լայն տարածում է գտել համացանցում: Այն ունի ավելի քան 100 հազար հավանում: