Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում շքեղ կերպարում է։
Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են նկարահանման ընթացքում։ Երիտասարդ մայրիկը վառ գույնի զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Անահիտ Կիրակոսյանը շքեղ սանրվածք է ընտրել, վառ շպար՝ շուրթերն ընդգծելով կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացնում է խոշոր ականջօղը։ «Քիչ է մնացել ... գալիս է շուտով...»,- հրապարակումը մակագրել է Անահիտը։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված էր որդու հետ։ Նա սեւ հագուստ է կրում եւ լայն ժպտում է։ Կադրում էր հայտնվել նաեւ զարդարված տոնածառը։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին մի քանի հեշթեգ էր օգտագործել՝ «նախատոնական», «անկեղծ», «բարի», «նոր տարի»։