Շաբաթական 1-3 անգամ ասպիրինի օգտագործումը մեծացնում է քաղցկեղի հաղթահարման հնարավորությունը:
ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտների մասնագետներն ուսումնասիրել են 140 հազար ամերիկացիների վերաբերյալ 13 տարվա ընթացքում հավաքված տեղեկությունները և պարզել, որ շաբաթական մինչև 3 անգամ ասպիրին օգտագործողների շրջանում մահացությունն ավելի ցածր է եղել շագանակագեղձի, ուղիղ աղիքի, հաստ աղիքի, թոքերի և ձվարանների քաղցկեղից հետո:
Սակայն այս յուրահատկությունը հայտնաբերվել է նորմալ քաշ ունեցող մարդկանց շրջանում: Այժմ մասնագետները ուզում են ուսումնացիրել ասպիրինի հատկությունները՝ մարմնի զանգվածի ինդեքսի և դեղամիջոցի արդյունավետության միջև օրինաչափությունը հայտնաբերելու համար: