Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Ռուսաստանում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Իննան դասական կերպարում է։ Նա սեւ շրջազգեստ է կրում, որը համադրել է բաց գույնի բլուզի հետ։ Դերասանուհին սեւ, երկարաճիտ կոշիկներ է ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել է լայնեզր գլխարկը։ «Ուրիշ մոլորակ…»,- լուսանկարը, որն արվել է Էրմիտաժում, մակագրել է դերասանուհին։