Դու շատ դժվարամատչելի ես ներկայանում

Իհարկե, կարելի է ունենալ սեփական ստանդարտները։ Ու երբ մենք հիասթափվում ենք սիրուց, այդ ստանդարտներն էլ համապատասխանաբար բարձրացնում ենք։ Բայց եթե ուզում ես նորից սիրահարվել, քո սիրուն հասնելը բոլորի համար անհնար մի դարձրու։

Դու սպասում ես մեկին, ով գոյություն չունի

Եթե սպասում ես իդեալական արքայազնի, ապա պիտի քեզ վշտացնենք՝ նա գոյություն չունի: Քո երազանքների տղամարդը ընդամենը երազանք է։ Իդեալական տղամարդուն սպասելու փոխարեն ուշադրություն դարձրու «հասարակ մահկանացուներին» ու փորձիր ընտրել այն տղամարդուն, ով արժանի է քո սիրուն։

Դու ցածր ինքնագնահատական ունես

Ցավոք, բազմաթիվ կանայք կարծում են, թե պետք է փոխվեն, որպեսզի տղամարդիկ սիրահարվեն իրենց։ Եթե դու նույնպես այդպես ես համարում, ուրեմն իմացիր, որ սխալվում ես։ Սերը տարբեր է լինում։ Եթե դու վստահ ես, որ բավականաչափ լավը չես, որպեսզի քեզ որեւէ մեկը սիրահարվի, այդ դեպքում իրոք քեզ ոչ ոք չի սիրահարվի։ Ո ւ խնդիրը ոչ թե կազմվածքը կամ արտաքին է, այլ ինքնագնահատականը։ Իսկական սերն այն է, որ քեզ սիրեն այնպիսին, ինչպիսին կաս։

Դու խուսափում ես նոր ծանոթություններից

Ավելի հեշտ է տուն գալ, նստել բազմոցին, կատվի կողքին ու սերիալներ դիտել, քան որեւէ տեղ գնալ ընկերների հետ։ Հետեւաբար քո մենության պատճառն ակնհայտ է՝ դու պարզապես որեւէ մեկի հետ ծանոթանալու հնարավորություն չունես։

Չափից կենտրոնացած ես քո կարիերայի վրա

Դա ե՛ւ լավ է, ե՛ւ վատ։ Իհարկե, պետք է հաջողակ լինել, բայց չափից շատ աշխատելը խանգարում է քեզ ու զրկում հենց կյանքից։ Ձգտիր պահպանել հավասարակշռությունը աշխատանքի ու անձնական կյանքի միջեւ, նույնիսկ եթե առայժմ խոսքն ընդամենը ընկերների հետ հանդիպումների մասին է։

 

Նյութերը՝ soulpost.ru

 

 NEWS.am STYLE-