Դերասանուհի Ռոզի Ավետիսսովան ամանորյա ֆոտոշարքից նոր լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում հմայիչ դերասանուհին պատկերված է Նոր տարվա գլխավոր խորհրդանիշի՝ տոնածառի ֆոնին։ Նա վառ կերպար է ընտրել. դերասանուհին կարմիր զգեստ է կրում, որը բաց է ուսի հատվածում։ Նա պարզ սանրվածք է ընտրել, արտահայտիչ շպար՝ շուրթերն ընդգծելով կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացնում է հետաքրքիր զուգագուլպան։ «Ամանորյա տրամադրություն»,- այս հեշթեգով է ուղեկցվում լուսանկարը։
Ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր քնքուշ կերպարում։ Ռոզին նուրբ շպարով էր՝ արտահայտիչ աչքեր, նուրբ շրթներկ։ Նա ծաղիկներով վերնաշապիկ էր կրում։ Հրապարակմանը կից Ռոզին գրառում չէր կատարել։