ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի առաջին կինը՝ Տատյանա Վլասովան, ով վերադարձել է ԱՄՆ-ից՝ ամուսնու մոտ, կրկին մեկնել է Միացյալ Նահանգներ:

«Տատյանա Վլասովան իսկապես մեկնել է Լաս Վեգաս: Նա չի կարող ամեն ինչ թողնել և մնալ Մոսկվայում: Բանն այն է, որ Ամերիկայում նա առանձնատուն և այգի ունի, մի ամբողջ տնտեսություն, որը խնամք է պահանջում: Նա չի կարող ամեն ինչ թողնել, հավաքել ճամպրուկն ու ընդմիշտ գնալ Ռուսաստան: Տունը պետք է կա՛մ խնամել, կա՛մ վաճառել: Ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ»,- Ջիգարխանյանի խորթ որդու՝ Ստեփանի խոսքը մեջբերում է Собеседник-ը: