Սեպտեմբերին Պետրոսյանն ու Տատյանան ռոմանտիկ ուղևորության են մեկնել Փարիզ, որի ընթացքում ծախսել են կես միլիոն ռուբլի: Բայց աղջիկը գեղեցիկ կյանք է վարում նաև հայրենիքում. Բրուխունովան Մոսկվայում երկու բնակարան և թանկարժեք զարդերի և աքսեսուարների հավաքածու ունի:

Աղջիկը սիրում է Instagram-ի իր էջում տարբեր հանդերձանքներ ցուցադրել՝ պատմելով իր թանկարժեք զգեստապահարանի առանձնահատկությունների մասին: Օրինակ, կանաչ վերարկուով կերպարի վրա Տատյանան մոտ 100 հազար ռուբլի է ծախսել՝ հագուստը գնելով դիզայներ Ալյոնա Ախմադուլինայից, իսկ Dior-ից մատանու համար նա վճարել է 30 հազար ռուբլի:

Фото © Instagram/bruhunova

Фото © Instagram/bruhunova

Վերջերս Եվգենի Վահանովիչի օգնականը վերադարձել է Հայաստան կատարած այցից՝ բարձր գնահատելով տեղի խոհանոցը: Իսկ Մոսկվայում Բրուխունովան ճաշում է «Նացիոնալ» հյուրանոցում՝ «Դոկտոր Ժիվագո» ռեստորանում: Գնումներ կատարելու համար նա նախընտրում է ԳՈՒՄ-ը և ՑՈՒՄ-ը, իսկ քաղաքում տեղաշարժվում է հիմնականում տաքսիով: Եվ օրական ծախսում է մոտ 130 հազար ռուբլի՝ ուշադրություն չդարձնելով սոցցանցերում արվող մեկնաբանություններին, գրում է «Էքսպրես-գազետա»-ն:

«Ես ապրում եմ լիարժեք կյանքով և երջանիկ եմ: Եվ ինձ չեն հետաքրքրում մարդիկ, որոնց ուրախություն է պատճառում ինձ քննարկելը: Երևի կարելի է միայն խղճալ նրանց: Բայց ոչ: Չարժե»,- ասել է Բրուխանովան:

https://static.life.ru/db5292fc1e8692e4dc675f3519d8aaf2__980x.jpg