Շվեդիայում սեռական ակտի արդյունքում մահացել է գերմանացի մի աղջիկ. գրում է Das Bild-ը: Իր «պարոնի» կողմից բուռն սեքսի ժամանակ կրքոտ «սեքս-ստրկուհին» մտրակի 123 հարված էր ստացել, ինչի արդյունքում 28-ամյա գերմանուհին մահացել էր:
Այժմ գերմանացի աղջկա 31-ամյա շվեդ սիրեկանը կանգնել է դատարանի առջև զուգընկերուհուն սպանելու մեղադրանքով:
Գերմանական սեքսի սիրահար աղջիկը Շվեդիայում ուսանողների փոխանակման ծրագրով կրթություն էր ստանում: Նրա ընկերը վստահեցնում է, որ աղջիկը սեփական կամքով էր ստանձնել իր ստրկուհու դերը խաղալը: Սադո-մազոխիստական դերային խաղի ժամանակ աղջկա ձեռքերը և բերանը կապված են եղել նրա նեյլոնե զուգագուլպաներով, ինչը հնարավորություն չի տվել նրան որևէ կերպ դիմադրել կամ արձագանքել ցավին: