Երգչուհի Հասմիկ Կարապետյանը կիսվել է հումորային ու զվարճալի լուսանկարով։

Երգչուհին լուսանկարը հրապարակել է իր միկրոբլոգում։ Երգչուհին կրում է մարմնագույն, ձմեռային պատկերներով սվիտեր։ Առանց շպարի է, վարսերը գեղեցիկ արձակված են։ Իսկ հատուկ հավելվածի օգնությամբ բեղեր էր ավելացրել։ Զվարճալի կադրին կից երգչուհին անգլերեն լեզվով գրել է․ «Իսկ այժմ ես Աթոսն եմ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին լուսանկար էր հրապարակել, որում նա սեւ վերնազգեստ էր կրում եւ արտահայտիչ դիմահարդարմամբ էր։ Կերպարն ամբողջացրել էր խոշոր ականջօղը։ «Ես... Ավելի երիտասարդ ու ազատ»,- մեկնաբանություններում գրել էր երգչուհին։