Համացանցում հայտնվել է Իսպանիայում առգրավված սուզանավի լուսանկարը, որում ռեկորդային քանակությամբ կոկաին է հայտնաբերվել՝ հայտնում է El Pais-ը չորեքշաբթի՝ նոյեմբերի 28-ին:

Իրավապահները կիրակի օրը Պոնտվեդրա նահանգում առգրավել են սուզանավը, այնուհետև բերել դեպի Ալդանի փոքր նավահանգիստ:

Այն բարձրացրել են խոշոր ամբարձիչների օգնությամբ, որից հետո ոստիկանությունը առգրավել է 3000 կգ թմրամիջոց՝ փաթեթավորված 152 պայուսակում: Թմրանյութերի արժեքը ավելի քան 100 միլիոն եվրո է:

«Սա պատմական գործողություն է, քանի որ առաջին անգամ է Եվրոպայում նման բեռնաքանակով նավ բռնվել: Այս միջազգային գործողությունից հետո հետաքննություն կանցկացվի»,- ասել է Գալիցիայի կառավարության ներկայացուցիչը՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Բրազիլիայի և Պորտուգալիայի իշխանություններին համագործակցության համար: