Ամերիկացի դերասան, հեռուստահաղորդավար և հումորիստ Փիթ Դևիդսոնը ցնցել է համացանցը նոր ֆոտոշարքով` «պլաստիկ» աճուկով: Տղամարդը նկարահանվել է Paper նորաձևության ամսագրի թեմատիկ ֆոտոշարքում, որի Instagram-ի էջում հայտնվել են լուսանկարները:

Լուսանկարներում 26-ամյա տղամարդը պատկերում է Քեն տիկնիկի կերպարը: Նկարներից մեկում նա նկարահանվել է կոճակներն արձակած գունագեղ վերնաշապիկով, պարանոցի շարֆով և մեկ գուլպայով: Ընդ որում դերասանի աճուկը խմբագրված է խաղալիքի մարմնի ստորին մասի համաձայն: