Բանգկոկ քաղաքի (Թաիլանդ) բարերից մեկում երեկոյան հերթափոխի մատուցողուհիներն իրենց աշխատանքը կատարել են սեքսուալ հագուստներով, սակայն նրանց համարձակ հանդերձանքը գրավել է ոչ միայն բարի այցելուների, այլ նաև իրավապահ մարմինների ուշադրությունը:
Հրապարակված կադրերից երևում է, որ աղջիկները կրել են միայն ներքնազգեստ և գոգնոց:
Բարի հաճախորդներն այնքան են տպավորվել, որ տեսանկարել ու լուսանկարել են աղջիկներին, իսկ կադրերը հրապարակել են համացանում: Բայց, ահա, ավանդապաշտ տեղացիներին դուր չի եկել աղջիկների հանդերձանքը և նրանք դիմել են ոստիկանություն:
Աղջիկները հրավիրվել են ոստիկանական բաժանմունք և տուգնավել 2000 բատով՝ հանրային վայրում անպարկեշտ հագուստ կրելու համար:
Այժմ աղջիկներն ստիպված են աշխատանքի վայրում ավելի համեստ հագուստ կրել: