Որոշ կենդանի օրգանիզմներ կարող են իսկական զոմբի դառնալ, նրանք դադարում են վերահսկել իրենց վարքը եւ ենթարկվում են օտար կամքին: Դրանք «ղեկավարում» են օրգանիզմ ներթափանցած մակաբույծները: Իրականում բնակչության 40 տոկոսը կարող է «զիմբիացված» լինել, գրում է բրիտանական The Daily Telegraph-ը, վկայակոչելով գիտնականներին:
Օրինակ, կան բոռեր որոնք ձու են դնում սարդի կոկորդում, ապա թրթուռները նյութ են արտադրում, որոնք սարդին զամբի են դարձնում' սարդոստայնի փոխարեն այն թրթուռների համար բոժոժներ է հյուսում:
Բրազիլական արեւադարձային անտառների կա սնկի տեսակ, որը կառավարում է մրջյուններին:
Կալիֆոռնիայի Սթենֆորդի համալսարանի գիտնականները սկսել են ուսումնասիրել նման մակաբույծների ազդեցության մեխանիզմները: Նրանք նշում են, որ մարդը եւս կարող է «մրջյուն» դառնալ որոշ մակաբույծների համար: Օրինակ կա լիովին մարդկային հիվանդություն' տոքսոպլազմոզը, որի տարածողները կատուների մակաբույծներն են: Նման մակաբույծներով վարակված մկները դադարում են վախենալ կատուներից, իսկ օրինակ մարդը կարող է կորցնել վտանգի զգացումը եւ անգամ հակվել ինքնասպանության:
Ըստ գիտնականների, տոքսոպլազման կաթվածահար է անում ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են վտանգի եւ հաճույքի համար: Ի դեպ, մարդն ավելի տարածված «զոմբի-մակաբույծ« ունի' գրիպի սովորական վարակը: Նյու Յորք նահանգի Բինմենգթոն համալսարանը վակցինացիայի է ենթարկել իր 36 աշխատակիցներին եւ պարզել, որ նրանց վարքը որոշակիորեն փոխվում է: