Եղիսաբեթ թագուհու որդի Էնդրյուն՝ Յորքի դուքսը, վերջերս լրագրողների հետ զրույցում փորձել է արդարանալ մանկապիղծ Ջեֆրի Էպշտեյնի հետ իր բարեկամական հարաբերությունների համար: Նա ներողություն է խնդրել, որ «ամփոփել է ընտանիքին» եւ դա հասարակության մեջ առաջացրել է վրդովմունքի նոր ալիք:

People-ի աղբյուրի պատմածի համաձայն՝ Էնդրյուին քննադատել են, որ նա չի մտածել մանկապիղծի զոհերի մասին եւ նույնիսկ չի ասել, թե ինչ ապրումներ ունի: Պալատում դքսի պահվածքն անվանել են առնվազն անարժան։

Այս հերթական սկանդալը շատ զայրացրել է Էղիզաբեթին, որը հասարակության ճնշման տակ որոշել է հեռացնել որդուն: Նա անձամբ խոսել է որդու հետ եւ եկել այն եզրակացության, որ նա պետք է լքի իր պաշտոնը։ Նա այլեւս չի կատարի իր պարտականությունները, որպես թագավորական ընտանիքի անդամ։

«Թագուհին Բուքինգհեմյան պալատ է կանչել որդուն, որպեսզի նրան տեղեկացնի իր որոշման մասին։ Նրանց երկուսի համար էլ ծանր պահ է եղել։ Նրա հեղինակությունն այլեւս փչացած է։ Հազիվ թե նա երբեւէ կրկին կատարի թագավորական պարտականությունները։ Նա խայտառակված է», – գրում է պարբերականը։

style.news.am