Ավիացիայի վերաբերյալ առցանց խաղի ժամանակ ծանոթացած զույգը որոշել է հարսանիքն անցկացնել ինքնաթիռում, 10,3 կմ բարձրության վրա: Ավստրալացի Դեվիդ Վելիենտը և նորզելանդուհի Քետի Ռոլֆին ամուսնացել են  Jetstar ընկերության ինքնաթիռում, իրենց հարազատ Սիդնեից Օքլենդ թռիչքի ժամանակ:

 

«Մենք ցանկանում ենք, որ մեր այս յուրատեսակ հարսանիքը խորհրդանշի մեր սերը դեպի ավիացիան, մեր սերը մեր երկրների նկատմամբ և մեր փոխադարձ սերը»,- ասել է զույգը:

Ինքնաթիռում հարսանիք անելու գաղափարը եղել է Քետիինը, հետո նա մտահաղացման մասին ասել է Դեվիդին և տեղեկացրել Jetstar ընկերությանը, որի ղեկավարությունը ողջունել է մտահաղացումը, և օգնել է իրականություն դարձնել այն: Հարսանիքի հյուրերը նստել են առաջին նստարաններին, իսկ բուն պսակադրությունը տեղի է ունեցել այն ժամանակ երբ ինքնաթիռը անցնելիս է եղել Տասմանիա կղզու վրայով: