Երգչուհի Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ գրությամբ սեւ բլուզ է կրում։ Սիրված երգչուհին արձակել է մազերը եւ նվազագույն դիմահարդարմամբ է։ «Գնում եմ Լոս Անջելես։ Կհանդիպենք նոյեմբերի 23-ին»,- հրապարակումը մակագրել է նա։

 

Օրեր առաջ հրապարակված լուսանկարներում երգչուհին պատկերված էր ամուսնու՝ Լեւոն Քոչարյանի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված էր, իսկ սիրառատ կադրերին կից Սիրուշոն, շնորհավորելով սիրելիի ծննդյան տարեդարձը, գրել էր․ «...Լինել քո կողքին...Շնորհավոր Ծնունդդ»։