22:03
Էմիլի Ռատակովսկին լուսանկար Է զետեղել լողազգեստով՝ 90-ական թվականների աքսեսուարով

Ամերիկացի սուպերմոդել եւ ձեռնարկատեր Էմիլի Ռատակովսկին բաժանորդներին ցուցադրել Է լողազգեստով լուսանկար: Նա այն հրապարակել Է իր Instagram-օգտահաշվում:

Լուսանկարում Ռատակովսկին նստած Է լողավազանի մոտակա խոտերին փռված սրբիչի վրա: Նրա հագին իր սեփական բրենդի՝ Inamorata Women-ի ընձառյուծի երանգավորմամբ լողազգեստ Է եւ համանման պանամա՝ աքսեսուար, որը շատ տարածված Էր 1990-ական թվականներին: «Ընձառյուծե երազանքներ»,-լուսանկարին կից գրություն Է թողել նա եւ նշել իր բրենդի օգտահաշիվը:

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս