Եթե վերահալվի ամբողջ ոսկին, որը երբեւԷ արդյունահանվել Է աշխարհում, ապա կստացվի 21 մետր կողով խորանարդ: Այս հաշվարկները բերում Է Ոսկու համաշխարհային խորհուրդը:

Խորհրդի տվյալներով՝ 2017 թվականի վերջի դրությամբ աշխարհում արդյունահանված ոսկու ընդհանուր զանգվածը կազմել Է 190 հազար 40 տոննա: Ինչպես ճշտել են կազմակերպությունում, այդ ծավալը ներառում Է բոլոր պատմական ոսկե արտեֆակտները: Տարեկան արդյունահանումը լրացուցիչ բերում Է 2,5 – 3 հազար տոննա:

Ինչպես հաշվարկել են կազմակերպության վերլուծաբանները, մարդկության պատմության մեջ արդյունահանված ոսկու ամբողջ ծավալի երկու երրորդը գետնի տակից ստացվել Է 1950 թվականից ի վեր ընկած ժամանակաշրջանում: Ոսկու «վերգետնյա» պաշարների գրեթե կեսը բաժին Է ընկնում ոսկերչական զարդերին (47,7 տոկոս): Մնացած ստորգետնյա պաշարները, մասնագետների կարծիքով՝ կազմում Է 54 հազար տոննա: Վերջին տարիներին ոսկու արդյունահանումն աճել Է, սակայն փորձագետները կանխատեսում են, որ առաջիկա 8 – 10 տարում աճը կդանդաղի: