Ֆուտբոլիս Ալեքսանդր Կերժակովի նախկին կինը՝ Միլանա Տյուլպանովան, անկեղծորեն պատմել է, որ հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան դիմացել է Դմիտրի Տարասովի ծեծին։ Ֆուտբոլիստների նախկին կանայք նախկինում շատ մտերիմ են եղել եւ սերտ հարաբերություններ պահպանել։ Այդ պատճառով մոդելը հանդես է եկել ի պաշտպանություն երգչուհու։
«Ես եւ Օլյան ընդհանուր ծանոթներ ունենք, որոնց նա պատմել է՝ ինչ է իրականում տեղի ունեցել իրենց ընտանիքում։ Երբ իմ ընտանիքում նմանատիպ իրավիճակ էր, ես եւս այդ մասին պատմել եմ մտերիմ ընկերուհիներիս, սակայն նրանց խնդրել էի, որ դա դուրս չգա մեր փոխհարաբերությունների շրջանակից։ Երբ ընտանիք ունես, երբ սիրում ես մարդուն, ձգտում ես պահպանել ամուսնությունը՝ անկախ նույնիսկ այսպիսի սարսափելի բաներից»,- ասել է Տյուլպանովան։
Նա նշել է, որ Տարասովը շատ հարցերում իրեն նախկին ամուսնուն է հիշեցնում, իսկ Բուզովան՝ հենց իրեն։ Մոդելը վստահեցնում է, որ ինքը եւս շատ բան է ներել Կերժակովին։ Նա ամուսնուց բաժանվել է ապրիլի վերջին։ Բաժանումն ուղեկցվել է սկանդալով ու դատական գործընթացով։ Տյուլպանովան հայտարարել է, որ ամուսինն առեւանգել է իրենց որդուն ու ցանկացել իրեն զրկել ծնողական իրավունքներից։
«Երբ մարդու նկատմամբ որոշակի զգացմունքներ ունես, երբեմն կարող ես նույնիսկ կոտրել քեզ, նրան ներել ամեն ինչ։ Ես Դմիտրիին անձամբ չեմ ճանաչում, բայց կարծում եմ՝ նա շատ նման է իմ նախկին ամուսնուն»,- մոդելի խոսքերը մեջբերել է «Սոբեսեդնիկ»-ը։
Բուզովան վերջերս խոստովանել է, որ նախկին ամուսինը ձեռք է բարձրացրել իր վրա։ Դա տեղի է ունեցել, երբ Օլգան ու Դմիտրին ապրել են վարձակալվող բնակարանում։ 2013թ.-ի աշնանը հեռուստաաստղը նման բողոքներով երեք անգամ ոստիկանություն է դիմել։ Իրավապահները զրույցներ են անցկացրել մարզիկի հետ։ Վերջինս հանգստացել է, եւ Օլգան հրաժարվել է արձանագրել ծեծը։