Ամերիկյան «Time» ամսագիրը կազմել  է բեմի, սպորտի, բիզնեսի եւ այլ ոլորտների ծագող աստղերի ցանկը։ «Time 100 Next» ցանկը պարբերականի պատմության ընթացքում հրապարակվել է առաջին անգամ։

Անվանակարգերը գլխավորել են երգչուհի Կամիլա Կաբելոն, դերասանուհի Ակվաֆինան, գրող Կարլոս Ալվարադո Կեսադան, բասկետբոլիստ Զայոն Ցիլյամսոնը եւ Glossier-ի հիմնադիր Էմիլի Վեյսը համապատասխանաբար։

Նրանք Time 100 Next համարի հինգ տարբեր շապիկների հերոսներ են դարձել. վեցերորդ շապիկը նվիրված է գրող Շանել Միլերին։ Ընդհանուր առմամբ ցանկում 53 կին կա, ներառյալ 14-ամյա գեղասահորդ Ալիսա Լյուն, որը ցանկի ամենաերիտասարդ մասնակիցն է։

Հավակնորդներից յուրաքանչյուրի հաջողությունների եւ արժանիքների մասին պատմում են հրավիրված աստղերը։ Օրինակ՝ Կամիլա Կաբելոյի մասին գրում է երգիչ Ալեխանդրո Սանսը, բլոգեր եւ հեռոստաաստղ Լիլի Սինգխի մասին՝ նրա գործընկերը՝ Ջիմի Ֆելոնը, Ակվաֆինայի մասին՝ դերասանուհի Սանդրա Օն։

Աղբյուրը՝ Blueprint

 

 

 

 

 

 

Հետևեք NEWS.am STYLE-