1. Անբավարար սեքս
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ սթրեսային, պլանավորված ու արագընթաց կյանքը հանգեցնում է անբավարար սեռական կյանքի: Կրքոտ եւ լիարժեք սեքսի բացակայությունը դավաճանության պատճառներից մեկն է:
Տղամարդիկ սովորաբար բողոքում են մերձեցման քանակից, կանայք՝ որակից: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները հաճախ են դավաճանություններն արադարցանում սեքսի պակասով:
Շատ տղամարդկանց թույլ տված սխալներից մեկն այն է, որ կարծում են, թե կինը, ով երեք երեխաների մայր է, կորցրել է կրքոտ սեքսի նկատմամբ ցանկությունը: Դա սխալ ընկալում է: Եվ շատ կանայք չեն ցանկանում ամուսնություն՝ առանց մերձեցման:
2. Վրեժ
Սա այնքան էլ տարածված չէ, բայց 5-ից 1-ի դեպքում դավաճանությունը տեղի է ունենում զուգընկերոջից վրեժ լուծելու համար: Դա վրեժ է ամուսնու արարքի կամ, հնարավոր է, վատ կամ ոչ ճիշտ վերաբերմունքի համար:
Շատ կանայք են խոստովանում, որ իրենց դավաճանությունը կանխամտածված «հատուցում էր» նրա համար, որ իրենց ամուսիններն իրենց չեն օգնել նորածին երեխաներին խնամելու հարցում:
Մյուսներն ասում են, որ դավաճանել են Վալենտինի օրվա, ծննդյան տարեդարձի հետ կապված չարդարացված սպասելիքների պատճառով: Որոշ կանայք դավաճանել են, քանի որ նրանց ամուսինները մշտապես զբաղված են եղել աշխատանքով:
3.Կապի բացակայություն
Կանայք պահպանում են հարաբերությունները, քանի որ զուգընկերոջ հետ էմոցիոնալ եւ ֆիզիկական կապվածություն են զգում: Կնոջ համար այդ կապը քիմիական երանություն է, որը հատուկ մտերմիկ գրավչություն է ստեղծում: Երբ կինն իրեն զուգընկերոջից հեռացած է զգում, մտերմության ու ինտիմության զգացողությունն անհետանում է, ինչը նախապայմաններ է ստեղծում մեկ ուրիշի հետ կապի համար: Ու այդ հոգեւոր կապը կարող է շատ արագ վերածվել ֆիզիկականի: