1. Բարություն և հոգատարություն
Կանայք ցանկանում են հանդիպել ոչ ուղղակի սեքսուալ և ուժեղ տղամարդու, այլ տղամարդու, որը կհասկանա իրենց: Կինը ցանկանում է, որ նա լինի բարի և հոգ տանի իր մասին: Սիրող ընկեր, որը ոչ թե կմեղադրի, այլ կվերաբերվի կնոջը ինչպես հավասարին:
2. Խելք, Խելք, Խելք
Կանայք սիրում են խելացի տղամարդկանց: Դա տղամարդկային ամենասեքսուալ գծերից մեկն է: Ինտելեկտուալ զարգացած տղամարդու հետ զրույցը միշտ օգտակար է, տալիս է մոտիվացիա սեփական աճի համար: Բացի դրանից, այդպիսի մարդու հետ երբեք չես ձանձրանա:
3. Հումորի զգացում
Կարելի է ասել, որ տղամարդը, որը կարողացել է ծիծաղեցնել կնոջը՝ արդեն կիսով չափ գրավել է նրան: Լավ հումորի զգացումը՝ այն է, որ դուր է գալիս բացարձակապես բոլոր աղջիկներին: Սրամիտ և ուրախ տղայի կողքին նրանք իրենց երջանիկ և առանձնահատուկ են զգում:
4. Ինքնավստահություն
Երբ տղամարդը տարբեր հանգամանքներում իրեն իր ամանում է զգում և բարձր է պահում գլուխը՝ ինքստինքյան դառնում է շատ գրավիչ մարդ: Կանանց դուր են գալիս ինքնավստահ տղամարդիկ:
5. Խարիզմ
Խարիզմատիկ կարելի է անվանել այն մարդուն, ով օժտված է վառ անհատականությամբ: Նա գիտի թե ինչ է անում, և յուրաքանչյուր շրջապատում հայտնվում է ուշադրության կենտրոնում: Կանայք սիրում են խարիզմատիկ տղամարդկանց:
6. Կյանքի հավասարակշռություն
Կանանց դուր են գալիս տղամարդիկ, որոնք կարողանում են կառավարել իրենց կյանքը, որոնց մոտ ստացվում է լուծել ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական պրոբլեմները: Դա իրեք կարևոր է, երբ նա ժամանակ է անցկացնում իր ընտրյալ աղջկա հետ և նույն ժամանակ չի տառապում աշխատանքի կամ այլ պարտականությունների պատճառով առաջացած սթրեսերից:
7. Լսելու ունակություն
Դժվար է գտնել տղամարդու, ով միշտ ցուցաբերում է անկեղծ հետաքրքրություն նրան, ինչի մասին պատմում է կինը: Հենց այդ պատճառով, երբ հաջողվում է հանդիպել այդպիսի տղամարդու՝ կանայք շատ են գնահատում այդպիսի որակը:
Կանայք ավելի զգայուն են, ահա թե ինչու են նրանք այդքան շատ սիրում խոսել՝ դա ուղղակի էմոցիաները հաղթահարելու տարբերակ է: Եվ տղամարդկանց, որոնք կարողանում են լսել՝ նրանք յուրահատուկ վստահությամբ են վերաբերվում:
8. Ուշադրություն
Կանանց դուր են գալիս հոգատար և քնքուշ տղամարդիկ, որոնք սիրում են նվերներ և անակնկալներ անել, նաև չեն ամաչում օգնել: Երբ աղջիկը տեսնում է, որ մարդը իրոք հոգ է տանում իր երջանկության և բարեկեցության համար, այդպիսի տղամարդուն նա համարում է առանձնահատուկ գրավիչ: Դա իրոք հմայում է, երբ նա ուշադրություն է դարձնում նրան, թե ինչ է դուր գալիս աղջկան և հիշում է դա:
9. Ունակություն, ընդունել իրերն այնպես, ինչպես կան
Դա հրաշալի է, երբ տղամարդը կարողանում է հեշտ ադապտացվել կյանքի իրավիճակներին, երբ շնորհիվ իր ճկունության արագ ներգրավվում է հանգամանքների մեջ, կարծես հենց այդպես էլ պետք է լիներ: Դա բնավորության հրաշալի գիծ է՝ ինչպես տղամարդկային, այնպես էլ ընդհանուր՝ մարդկային:
10. Ներակայանալիություն
Կանայք սիրում են, երբ տղամարդը հոգ է տանում իր մասին և ջանքեր է գործադրում լավ տեսք ունենալու համար: Դա ոչ միայն սեքսուալ է, այլ նաև ցուցանիշ է այն բանի, որ այդ մարդը հոգ է տանում իր մասին:
Կանայք երազում են այն տղամարդկանց մասին, որոնք կսիրեն և կգնահատեն իրենց այնպիսին, ինչպիսին որ կան, ընդվորում վերաբերվելով նրանց որպես թագուհիների: Այդ դեպքում նրանք կպատասխանեն փոխադարձաբար: