Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանը, նոր, գրավիչ տեսանյութ է հրապարակել։ Մեկնաբանություններում Լիլիթը նշել է, որ սկսել է իր համար կյանքի նոր կանոններ գրել։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լիլիթը սեւ, լայն փողքերով տաբատ է կրում, որը համադրել է հետաքրքիր տոպի հետ։ «Ամենաարժեքավորը հիշողությունն ու ձեր ժամանակն է։ Երեկվանից սկսել եմ ինձ համար կյանքի կանոններ գրել։ Դրանցից մեկն ինձ բարի մարդկանցով շրջապատելն է։ Պետք է շրջանցել մարդկանց, որոնք իրենց անփոխարինելի են համարում։ Ժպիտ պարգեւել անցորդներին։ Դադարել դժգոհել քո կյանքից։ Շնորհակալ լինել Աստծուն քո ամեն օրվա համար։ Շնորհակալ եմ իմ սիրելի ընկերոջը՝ @ashotbarseghyanofficial-ին, հրաշալի վիդեոյի համար»,- հրապարակումը մակագրել է նա։
Ավելի վաղ տեղադրված կադրերում Լիլիթը վառ շպար էր ընտրել՝ ընդգծելով շուրթերն ու աչքերը։ Կերպարն ամբողջացնում էին պարզ սանրվածքն ու աքսեսուարները՝ վզնոց, ժամացույց եւ թեւնոց։ «Մինչեւ քո մեջ չսպանես ալարկոտությունը, երազանքիդ չես հասնի»,- այա մակագրությամբ էր ուղեկցվում լուսանկարը։