Փարիզի Drouot աճուրդի տունը վաճառքի Է հանում Նապոլեոն Բոնապարտին պատկանող 40 չափսի ճտքակոշիկները: Աճուրդներն անցկացվելու են նոյեմբերի 29-ին:

Այդ մասին ասվում Է Drouot-ի հայտարարության մեջ:

Նապոլեոնը, ինչպես վկայում են պատմաբանները, այդ բոտֆորտները պատվիրել Էր փարիզցի կոշկակար Ժակի մոտ, որի արհեստանոցը գտնվում Էր Մոնմարտր փողոցում: Դրա յուրաքանչյուր զույգը կայսեր վրա նստում Էր մոտավորապես 80 ֆրանկ:


Հավաքորդների կողմից առաջարկվող ճտքակոշիկներով Նապոլեոնը քայլում Էր Սուրբ Հեղինե կղզում: Զգալով մոտալուտ մահը հիվանդության պատճառով՝ նա իր բոլոր իրերը հանձնել Էր իր շրջապահի մարդկանց, որպեսզի նրանք դրանք փոխանցեին իր որդուն: Այդպիսով, ճտքակոշիկները հայտնվել են գեներալ եւ կոմս Անրի Բերտրանի՝ Նապոլեոնի համհարզի մոտ: Նա հետագայում դրանք ժամանակավորապես տրամադրել Է իտալական ծագմամբ ֆրանսիացի քանդակագործ Կառլո Մարոկետիին, որին հանձնարարվել Էր աշխատել նախկին կայսեր արձանի վրա:


Ճտքակոշիկները Բերտրանի մահվան պատճառով նրան չեն վերադարձվում. դրանք խնամքով պահպանել Է քանդակագործի որդին՝ բարոն Մարոկետին: Հետագայում նա բոտֆորտները նվիրում Է սենատոր Պոլ լե Ռուին, որի ժառանգների մոտ Էլ դրանք պահպանվել են: Այժմ ճտքակոշիկները, ինչպես սպասվում Է, Փարիզի աճուրդում կվաճառվեն ոչ պակաս, քան 50-80 հազար եվրոյով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: