Ռուս դերասանուհի և հաղորդավարուհի Լարիսա Գուզեևայի դստեր՝ Օլգա Բուխարովայի մոտ ուռուցք է հայտնաբերվել: Այս մասին աղջիկը գրել է Instagram-ի իր էջում:

Օլգան բժշկի հիվանդասենյակից լուսանկար է հրապարակել՝ գրելով՝ «Ուռուցքը վերադարձել է»:

Հրապարակման մեկնաբանությունների հատվածում Բուխարովան գրել է. «Այն պահը, երբ դու մի քանի օր երջանիկ ես, քեզ ոչինչ չի սպառնում, թվում է՝ կյանքը հարթվում է, և հենց այդ պահին օրգանիզմդ քեզ հիշեցենում է, որ դու արժանի չես երջանկության»:

Բուխարովայի խոսքով՝ եթե ստիպված լինի գոյացությունը հեռացնել, դաջվածք է անելու: Աղջիկը նշել է, որ դա նրա նմանօրինակ առաջին վիրահատությունը չի լինելու:

Անցյալ տարի հայտնի դերասանուհու դուստրը խոսել է վիրահատական միջամտության ենթարկվելու մասին, սակայն չի հստակեցրել՝ ինչի մասին է խոսքը: