Անչափահասների համար կսահմանափակվի առցանց խաղեր մուտք գործելը գիշերը, հանգստյան օրերին և տոներին: Այսպիսով, մինչև 18 տարեկան երեխաներին թույլատրվում է առցանց խաղեր խաղալ աշխատանքային օրերին ոչ ավելի, քան 90 րոպե: Արձակուրդներին և հանգստյան օրերին թույլատրվում է խաղալ մինչև երեք ժամ:
Բացի այդ, արգելվում է առցանց խաղեր խաղալ 22:00-ից 8:00-ը: Նաև 8-ից 16 տարեկան երեխաները կկարողանան իրենց խաղային հաշիվները համալրել ամսական ոչ ավելի, քան 200 յուան (29 դոլար), իսկ 16-ից 18 տարեկան '400 յուան (57 դոլար):
Այս միջոցները կկիրառվեն Չինաստանում առկա բոլոր առցանց հարթակներում: Կլինի կառավարման համակարգ, որը խաղային ընկերություններին թույլ կտա հետևել օգտագործողի անձնական տվյալներին: