Հայտնի կոլումբացի երգչուհի Շակիրան վիլլա է գնել Կիպրոսի Պաֆոս քաղաքի մերձակայքում։ Շքեղ բնակարանների արժեքը դեռ անհայտ է՝ հայտնում է Phileleftheros-ը:

Լրատվամիջոցի համաձայն՝ վիլլան ունի վեց ննջասենյակ, ութ սանհանգույց, տնային կինոթատրոն, գինու նկուղ, ֆիթնես կենտրոն, ջակուզի և բացօթյա տաքացվող լողավազան։

Առանձնատնից բացվում է տեսարան դեպի Միջերկրական ծովն ու Էրոնիսոս կղզին: Հայտնի է, որ տունը գտնվում է առողջարանային համալիրում, որտեղ կա ժամանակակից սպա կենտրոն, լողավազաններ, հեծանվային արահետներ և յոգայով, ջրային մարզաձևերով և ձիասպորտով զբաղվելու հնարավորություններ։