Բրիտանացի դերասան Հենրի Քավիլն Instagram-ում զետեղել Է Netflix-ի «Վեդմակ» սերիալի պաշտոնական թրեյլերը, որում ինքը կատարում Է գլխավոր դերը։

 

 

 

 

Գերբնականներ որսացողի՝ Ռիվիայից Գերալտեի մասին ֆենթեզի-շոուի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 20-ին: Սերիալում նաեւ նկարահանվել են Ֆրեյա Ալանը («Մահվան անապատը»), Աննա Շաֆերը («Հարրի Փոթեր»), Անյա Չալոտրան («Շերվուդ») եւ այլք:

«Վեդմակը» լեհ գրող Անջեյ Սապկովսկու վեպերի շարքն Է: Առաջինը նա հրապարակել Է 1986 թվականին, վերջինը՝ 2013 թվականին:

Ավելի ուշ գրքերի հիման վրա թողարկվել են համակարգչային խաղեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: