Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհու երկրպագուն՝ թմրանյութերի ազդեցության տակ, թափանցել է աստղի՝ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան տարածք:
 
22-ամյա հանցագործը մտել է հսկվող տարածք, աննկատ հասել է առանձնատանը և սկսել է թակել դուռը՝ պահանջելով Քայլիի հետ հանդիպում:
 
Այդ պահին Քայլին տանը չի եղել և նրան է դիմավորել թիկնապահը, ով տղային հանել է տարածքից և հանձնել ոստիկանության ձեռքը: Նա նշել է, որ հանցագործը նյարդային է եղել և իրեն տարօրինակ է պահել:
 

Քայլին արձագանքել է միջադեպին և հայտնել, որ հանցագործը սոցցանցերում հետևում է իրեն և իր ընտանիքի անդամներին: Աստղը վախենում է, որ ապագայում նա կրկին կփորձի մտնել իր տուն:

22-ամյա երկրպագուն բերման է ենթարկվել: Նրան մեղադրանք է առաջադրվել մասնավոր տարածք ներխուժելու և ոստիկանության բաժին թմրանյութ տանելու համար: Նրան արգելվել է 91 մետրից ավելի մոտենալ Քայլի Ջեններին, նրա տանը և մեքենային, գրում է TMZ-ն: