Անգլիական Նորիջ քաղաքի բնակչուհի, երեք երեխաների մայր, 36-ամյա Լուիզա Հարվին մեծացրել է կրծքերը, ձգել որովայնը և մահացել, հաղորդում է Daily Mail-ը:
Երեք երեխա ծննդաբերելուց հետո Հարվին որոշել էր վերականգնել նախկին կառուցվածքը. ձգել որովայնը և մեծացնել կրծքերը:
Կինը դիմել է կլինիկա, որտեղ նրան խորհուրդ են տվել երկու մանիպուլյացիաները կատարել միանգամից՝ գումար խնայելու նպատակով: Հարվին համաձայնել է և ենթարկվել երեք ժամ տևողությամբ վիրահատության:
Մեկ օր անց կնոջը տուն են ուղարկել, իսկ մեկ շաբաթ անց բժիշկը հաստատել է, որ նրա հետ ամեն ինչ կարգին է:
Մեկուկես շաբաթ անց Հարվին կորցրել է գիտակցությունը և մահացել: Պարզվել է, որ կլինիկայում, վիրահատությունից հետո, կնոջը արյունը նոսրացնող դեղահաբեր չեն նշանակել: Նրա սրտում և թոքերում արյան մակարդուկներ են առաջացել, ինչը հանգեցրել է երկկողմանի թոքային էմբոլիայի: