Բրիտանացի երաժիշտ Սթիվեն Մորիսը 250 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ հին ջութակը մոռացել է Լոնդոն-Օրփինգթոն էլեկտրագնացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, հայտնել է The Guardian-ը:

«Ես այդ բացառիկ գործիքի պահապանն էի և հույս ունեի այն հանձնել մեկ ուրիշ ջութակահարի: Այժմ, ասես, ձեռքերս կտրած լինեն»,-պատմել է Մորիսը:

Ջութակը, որը պատրաստվել է Դևիդ Թեքչլերի կողմից 1709 թվականին, գտնվում էր սպիտակ պատյանի մեջ, որի ներսում եղել են վարպետի ինիցիալները: Այդ մասին երաժիշտը հայտնել է տրանսպորտային ոստիկանության սպաներին:

Նրանք անմիջապես սկսել են դիտել տեսախցիկները, բայց գործիքը դեռևս չի հաջողվել գտնել:

Սթիվեն Մորիսը ղեկավարել է Մեծ Բրիտանիայի մի քանի երաժշտական անսամբլներ, ինչպես նաև որպես մենակատար հանդես է եկել Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: