Հարի Սմարթը և Լորանը Անգլիայի Նորթհեմփթոն քաղաքից են։ Նրանք ծանոթացել և սիրահարվել են դեռևս պատանի հասակում: Տարիների ընթացքում նրանք պահպանեցին իրենց սերը, բայց կարողացան ամուսնանալ միայն վերջին պահին:

Հուլիսին 33-ամյա Հարին վերադարձավ աշխատանքից ՝ բողոքելով մեջքի և կրծքավանդակի ցավից: Այնուհետև նա սկսեց հալվել աչքերի առաջ, չկարողացավ քնել և կտրուկ նիհարեց:

Բուժզննություն անցնելուց հետո պարզ դարձավ, որ Հարին քաղցկեղ ունի, և նրան շատ ժամանակ չի մնում: Հարիի վերջին ցանկությունը ամուսնացած մահանալն էր:

«Մենք կարծում էինք, որ ավելի շատ ժամանակ կունենանք, բայց ոչ: Հիվանդանոցում մեզ ասացին, որ Հարին երկար ժամանակ չունի  և մենք հարսանիք կազմակերպեցինք»:

Հիվանդասենյակում տեղի ունեցած հարսանիքին ներկա էին զույգի մտերիմները։ Հյուրերի հեռանալուց հետո Լորանը հոգնածությունից քնել էր ամուսնու կողքին, սակայն արթնանալով տեսավ, որ նա այլևս չի շնչում։ Նրանք ամուսնացած մնացին ընդամենը 7 ժամ։

Фото © Twitter/DailyMirror