Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան Ալլա Պուգաչովայի հետ ելույթ կունենա նոյեմբերի 2-ին՝ Մինսկում։ Այս մասին НТВ հեուստաընկերության «Ты не поверишь!» հաղորդման եթերում հայտարարել է միջոցառման կազմակերպիչներից մեկը։ «Ալլա Պուգաչովայի հետ կժամանի մոտավորապես 60-ից 70 մարդ։ Համերգին կմացնակցի նաեւ Անաստասիա Վոլոչկովան», - հայտարարել է համերգի կազմակերպիչը։

Պարուհին պրիմադոննային համերգին ելույթ է ունեցել հրավիրված հյուրի կարգավիճակում։ Պուգաչովայի հերթական կատարման ժամանակ բեմ է բարձրանում Վոլոչկովան եւ ցուցադրում է իր ֆիլմային շպագատը՝ ստանալով Ալլա Բորիսովնայի գովասանքին։ «Բրավո», - բղավել է Պուգաչովան։

Հատկանշական է, որ Մինսկում կայանալիք համերգի կազմակերպիչի կարծիքով պրիմադոննան նրան եւ գործընկերներին ոչ մի հատուկ պահանջներ չի հայտնել եւ նույնիսկ չի ներկայացրել իր ռեյդերը։

Картинки по запросу волочкова и пугачева

«Ոչ մի ռայդեր գոյություն չունի։ Այս պահին մենք արտիստուհուց ոչ մի թուղթ չենք ստացել։ Միակ բանը, որ ստացել ենք տեխնիկական բնույթի հանձնարարություն է՝ ձայն, լուսավորություն, էկրաններ։ Այն ամենն ինչ անհրաժեշտ է հարթակի համար։ Ինչ վերաբերում կենցաղայինին, ապա մենք ոչ մի թուղթ չունենք», - հայտարարել է համերգի կազմակերպիչը։