Պրոդյուսեր և երաժիշտ Մաքսիմ Ֆադեևը այսօր՝ հոկտեմբերի 28-ին, սրտի կաթված է ստացել: Հայտնում է Telegram-ի Super ալիքը:
Ֆադեևը բժիշկներին կանչել է արվարձաններում գտնվող իր առանձնատուն, նրա մոտ ախտորոշվել է նախաինֆարկտային դրություն, որն առաջացել է նյարդային ֆոնի վրա:
51-ամյա Ֆադեևը հրաժարվել է հոսպիտալացումից: Նա տանն է, գտնվում է բժիշկների հսկողության տակ: