2018թ.-ի հուլիսը սարսափելի ամիս է դարձել Դեմի Լովատոյի եւ նրա մտերիմնե8ի համար. երգչուհուն կյանքի ու մահվան շեմին հոսպիտալացրել են ծանր թմրամիջոցների գերդոզավորման արդյունքում։ «Դեմի Լովատո. պար սատանայի հետ» վավերագրական ֆիլմում նա սարսափով հիշում է այդ օրվա մանրամասները, երբ բժիշկները նշում էին, որ իրեն ապրելու համար 10 րոպե է մնացել։ Պրեմիերան նշանակված է մարտի 23-ին։  

Գերդոզավորումից հետո Դեմին երեք կաթված եւ սրտի նոպա է ունեցել։ Ուղեղին հասցված վնասի պատճառով նա այլեւս չի կարող մեքենա վարել, քանի որ տուժել է նրա տեսողությունը։ Նա մի քանի ամիս շարունակ չի կարողացել կարդալ, իսկ առաջին կարդացած գիրքը նրա համար մեծ իրադարձություն դարձավ։

«Ես շատ կյանքեր ունեմ, ինչպես կատուն։ Հիմա ես իններորդում եմ։ Ես կրկին պատրաստ եմ զբաղվել սիրելի գործով՝ երաժշտությամբ»,- նշել է նա։