Զբոսաշրջիկը լուսանկարվել է Հռոմի Տրևի շատրվանին ֆոնին և հետին պլանում հուզիչ տեսարան նկատել։ Այս մասին հաղորդում է New York Post-ը։
19-ամյա Ալիսիա Սավարդ-Ուելյեն՝ Կանադայից, լուսանկարվել է Տրևիի շատրվանի մոտ։ Լուսանկարներից մեկում երևում է, թե ինչպես է երիտասարդն առաջարկություն անում իր սիրելիին, մյուսում նրանք արդեն գրկախառնված են։
Հարսանացուին և փեսացուին ուշադրություն է դարձրել աղջկա մայրը, երբ վերջինը ցույց է տվել լուսանկարները։ Այժմ զբոսաշրջիկը փնտրում է անծանոթներին։