Հնդկաստանում տղամարդը ձերբակալվել է ծույլ արջի սեռական օրգանները կտրելու եւ ուտելու պատճառով, որպեսզի բարձրացնի իր սեռական կարողությունը։ Նա արդարադատությունից թաքնվում էր 6 տարի։
Իշխանությունների խոսքով՝ տղամարդը կալանքի է վերցվել Գուջարաթ արեւմտյան նահանգում մի քանի տարի փախուստի մեջ գտնվելուց հետո։ «Մենք հատուկ տեսախցիկ տեղադրեցինք, որպեսզի գտնենք նրան եւ ձերբակալենք»,- ասել է Ռիթեշ Սիրոթիան Մադհյա Փրադեշ Անտառային դեպարտամենտից։ «Դա մեր ամենաերկար հետապնդումն էր, այն տեւեց 6 տարի», տեղեկացնում է FoxNews-ը:
2013 թվականին Յառլենն առաջին անգամ ձերբակալվեց այն բանից հետո, երբ երկու ծույլ արջի հայտնաբերեցին առանց սեռական օրգանների եւ լեղապարկի։ Նա մեկ տարի անցկացրեց բանտում, 2014-ին նրա դիմաց գրավ վճարվեց, եւ նա ազատ արձակվեց։ Դրանից հետո նա փախուստի է դիմել։