Ռուս լրագրողներն այցելել են Սիրիայի հյուսիսում գտնվող նախկին ամերիկյան «Դադաթ» ռազմաբազա, որտեղից ամերիկացի զինվորականները հապշտապ տարհանվել էին թուրքական ռազմարշաֆի մեկնարկի ֆոնին:
Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, ամերիկյան զինծառայողներն այնքան են շտապել ռազմաբազայից հեռանալիս, որ այնտեղ են թողել Աստվածաշունչը, կոշտ սկավառակները, մրցանակները, որոշ փաստաթղթեր, անձնական կրծքանշաններ և շատ այլ առարկաներ:
Տեղում ուսումնասիրություն իրականացրած լրագրողները նշել են, որ ամերիկացի զինվորները ոչ թե հեռացել են, այլ փախուստի դիմել, թեև նրանց ոչ ոք չէր շտապեցնում: Այդպիսով մոռացել են իրենց հետ վերցնել հնագույն մասունք համարվող իրեր, ինչպես օրինակ՝ տեխասյան ապստամբների դրոշը, որը Վայրի արևմուտքի երբեմնի բնակիչների համար գրեթե սրբություն է: