Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում փորփվող կապիկները ցույց են տվել տպավորիչ ճանաչողական ճկունություն՝ մարդկանց հաղթելով պարզ համակարգչային խաղում։ Այդ մասին հայտնում է Live Science-ը։
Հետազոտողների կարծիքով՝ կապիկներն ի վիճակի են փոխել իրենց մտածելակերպը խնդրի լուծման գործընթացում, մինչդեռ մարդիկ հաճախ հետևում են մեկ ռազմավարության և կառչած են մնում անարդյունավետ լուծումներից։
«Մենք եզակի տեսակ ենք և ունենք տարբեր հնարավորություններ, որոնք մեզ առանձնացնում են այլ արարածներից: Բայց երբեմն մենք իսկապես հիմար ենք»,- ասում է ուսումնասիրության համահեղինակ, Ջորջիայի պետական համալսարանի հոգեբանության շրջանավարտ Ջուլիա Վատցեկը։